Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին չեն թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Լուսանկարները համացանցում հրապարակել է «Եվրոպական Ուկրաինա» դիվանագիտական առաքելության փոխնախագահ Ռեզազադե Ալի Ռեզան, ով գրել է, որ Սաակաշվիլին պարծենում էր, թե ինքը լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հանրապետականների հետ, սակայն անվտանգության ծառայողները նրան նույնիսկ չեն թողել մոտենա երդմնակալության արարողությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել