Րաֆֆի Հովհաննիսյանին միացած որոշ քաղաքական ուժերի ու գործիչների գլխավոր նպատակը, իմ հայացքով, ոչ այնքան իշխանափոխությունն ու Րաֆֆու դե ֆակտո հաղթանակը դե յուրե դարձնելն է, որքան առաջիկա գործընթացներում տեղ ու ակտիվ դերակատարություն ունենալն է: Ես, համենայն դեպս, նման տպավորություն եմ ստացել դաշնակցական գործիչների ելույթներից ու դիրքորոշումից...
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երեւանի քաղաքային իշխանության ձեւավորման պրոցեսին, ընդդիմությանը վերահսկող ֆունկցիաներ տալու իշխանական խոստումներին, ԱԺ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մշուշոտ քննարկումներին ու ոչ պակաս մշուշոտ սահմանադրական բարեփոխումների իշխանական խոստումներին: Հատկապես այս վերջինը իշխանական հերթական կուտը կարող է լինել, որն ունի իր զուգահեռը, երբ կարծեմ 1998-ին Պարույր Հայրիկյանը նման հանձնաժողով գլխավորեց Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ կարճ ժամանակ անց հրաժարվեց այդ անպտուղ գործից...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/goolkirakosyan/posts/424454834315768
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել