Թուրքական «Քադիր-Հաս» համալսարանի կողմից իրականացվող ամենամյա սոցիոլոգիական հետազոտությունների 2016թ. զեկույցի համաձայն՝ առաջին անգամ պետական և հանրային կառույցների շարքում ամենամեծ հանրային վստահությունը վայելող զինված ուժերն իրենց տեղը զիջել են նախագահին: Բանակի նկատմամբ հանրային վստահության ցուցանիշը կազմել է 47 տոկոս՝ նախորդ տարվա 62 տոկոսի փոխարեն: Տարբեր տարիներին անցկացված տարաբնույթ հարցումների տվյալներով՝ բանակը միշտ զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ որպես ամենաշատ վստահություն վայելող կառույց: Հեղաշրջման փորձից հետո թուրքական հետազոտական ընկերություններից մեկի կատարած հարցումներով ևս՝ ամենաշատ վստահություն վայելող ինստիտուտները ոստիկանությունն ու նախագահն էին: Սա անշուշտ, ուշագրավ, թեև ոչ անակնկալ, ցուցիչ է Թուրքիայում ընթացող գործընթացների համատեքստում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: