Картинки по запросу Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այսօր ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Որպես առաջնային հիմնախնդիր` քննարկվել է այն հարցը, որ եղանակային պայմանների հետեւանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետը փակվում է:

Նախարարը տեղեկացրել է՝ վրացիները հավաստիացրել են, որ փորձելու են ճանապարհները ձնից մաքրել եւ սահմանային անցակետում փաստաթղթային ձեւակերպումներն արագ իրականացնել: Փաստաթղթային ձևակերպումների հետ կապված նույն խոստումը տվել է նաեւ ռուսական կողմը:

Բեռափոխադրողները ներկայացրել են նաեւ դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները, որոնք հիմնականում վերաբերում են վարորդներին վիզայի տրամադրմանն ու բեռների միջազգային ապահովագրությանը: Նախարարը խոստացել է հետեւողական լինել, որ այս հարցերը լուծվեն:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այսօր ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Որպես առաջնային հիմնախնդիր` քննարկվել է այն հարցը, որ եղանակային պայմանների հետեւանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետը փակվում է:

Նախարարը տեղեկացրել է՝ վրացիները հավաստիացրել են, որ փորձելու են ճանապարհները ձնից մաքրել եւ սահմանային անցակետում փաստաթղթային ձեւակերպումներն արագ իրականացնել: Փաստաթղթային ձևակերպումների հետ կապված նույն խոստումը տվել է նաեւ ռուսական կողմը:

Բեռնափոխադրողները ներկայացրել են նաեւ դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները, որոնք հիմնականում վերաբերում են վարորդներին վիզայի տրամադրմանն ու բեռների միջազգային ապահովագրությանը: Նախարարը խոստացել է հետեւողական լինել, որ այս հարցերը լուծվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել