Ընդհանուր տնտեսական փոփոխություններից և օպտիմալացումից զատ՝ շատ կարևոր է փոփոխություններ իրականացնել նաև պետական ապարատի ներսում:
Գործադիր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ երկամսյա ժամկետում պետք է ներկայացվեն առաջարկություններ՝
պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Թիրախում պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացումն է:
Դրանից զատ՝ սպասվում է, որ երեք ամսվա ընթացքում կներկայացվի նաև պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետությանն ուղղված մեխանիզմներ, որոնք իրենց հերթին կավելացնեն վարձակալությունից
պետական բյուջե հոսող մուտքերը:
Այդ ժամանակահատվածում խնդիր է դրված ներկայացնել կանխատեսումներ, որոնք վերաբերում են մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների
բաժնետոմսերի մասնավորեցումից կամ պետական գույքի օտարումից սպասվելիք արդյունքներին: