Картинки по запросу լեւոն տեր-պետրոսյանԼևոն Տեր-Պետրոսյանի վերջին շրջանի «խաղաղարար» ելույթները արժանի են ուշադիր քննության: Նա մեր ժողովրդի որոշ խավերի հոգեբանությունը հասկանալով և հաշվարկելով է կազմել իր պսեվդո-տրամաբանական և լավ քողարկված կեղծ փաստարկները:

Մեր հասարակության մեջ գոյություն ունի ազգային շահերի գիտակցության, անհատական արժեքների, ազգային շահերին ծառայելու պատրաստակամության լայն սպեկտր՝ սկսած հերոսության ընդունակ առաջամարտիկներից (ինչպես օրինակ Սասնա Ծռերը կամ ապրիլյան պատերազմի հերոսները), հետո ընդգրկելով ավելի պրագմատիկ բայցևայնպես ազգի համար զոհողության պատրաստ անհատներից, այնուհետև օրվա հացի մասին մտածող հուսալքված անտարբերներից որոնք հարկ եղած դեպքում հնարավոր է ազգին ծառայեն, հետո գալիս են կեղծ, ապազգային պնակալեզ ինտիլիգենտները, սեփական շահից բացի այլ արժեք չտեսնող բիզնեսմենները և պաշտոնյաները, ընտրակաշառք ուտողները և բաժանողներ, և վերջապես վախկոտ, եսասեր ու ամենաստոր դավաճանության ընդունակ անհատները (այս ցուցակը դեռ կարելի է շարունակել): Սակայն այս սպեկտրը դինամիկ է, չի նշանակում որ ինչ կա այդպես էլ մնալու է: Գիտակից, ազնիվ և ոգեշնչող առաջնորդները ինչպիսիք էին Նժդեհը, Անդրանիկը, Մոնթեն և այլ հերոսներ՝ ունակ են զգալիորեն բարձրացնել ցածր գիտակցական շերտերին դեպի վեր և մղել ազգային շահերի համար պայքարի: Սակայն դրա հակառակն էլ է հնարավոր՝ կարելի է նաև ազգին վախեցնել ահավոր թշնամու սպառանալիքով, հույսի բացակայությամբ և զանազան այլ հռետորական հնարքներով և ազգին խիստ բարոյալքել, դարձնել անմարտունակ և անկենսունակ զանգված:

Ռացիոնալ մտածողության տեր թշնամին հասկանում է, որ հակառակորդին բարոյալքելը ամենակարող զենքն է, որին նույնիսկ իսկանդերները չեն փրկի: Եվ պարոն առաջին նախագահը իր համար ընտրել է հենց այս դերը՝ իր կեղծ արգումենտացիայով բարոյալքել ազգը և մատնել կապիտուլյացիայի, իբր թե հանուն խաղաղության:

Հարց է առաջանում՝ ինչու՞: Միգուցե նա հավակնում է Հեյդար Ալիևի անվան ոսկե մեդալի՞ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել