Image result for ԿԲԱնցնող տարին ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի համար լի էր անակնկալներով: Տարին առանձնահատուկ էր նաև այն առումով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: 2016-ը մոտենում է ավարտին, և ակտուալ են դառնում այն հարցերը, թե ինչ ունեցանք, ինչպիսի շոշափելի արդյունքներ արձանագրեցինք այս ընթացքում:

Թեև այս մի քանի ամսվա ընթացքում դժվար է լիարժեք գնահատական տալ կառավարության գործունեությանը, այնուամենայնիվ, այս ընթացքում կառավարության կողմից հնչած հայտարարություններն ու տնտեսության որոշակի ճյուղերում կիրառած գործիքակազմը հնարավորություն է տալիս որոշակի ենթադրություններ ու շեշտադրումներ անել:

Մինչ այս մասին խոսելը, նկատենք, որ այսօր ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25%: 2016 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.6%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը շարունակել է մեղմվել՝ կազմելով 0.6%: Այնուամենայնիվ, ԿԲ գնահատումների համաձայն՝ մոտակա ամիսներին գնանկումային միջավայրը դեռևս կպահպանվի:

Նկատենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ի կողմից առաջին անգամ չէ, որ իջեցվում է: Վերջին 5-6 ամիսների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը մի քանի անգամ իջեցրեց այն և 2016-ի ավարտին ԿԲ-ն կրկին կարողացավ գնալ այդ քայլին: Այս ամենի մեջ հատկանշական է այն հանգամանքը, որ նոր կառավարության գործունեության առանցքում դրված է պետության հարկաբյուջետային ու դրամավարկային ճկուն քաղաքականության մշակումը: Ճիշտ է, ամբողջ տարվա ընթացքում տնտեսության համար դժվար իրավիճակ էր ստեղծվել, այդուհանդերձ վերջին ամիսներին որոշակի ջանքեր է գործադրվել իրավիճակը դեպի «աջ թեքելու ուղղությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել