Շուշան Պետրոսյանը ներկայիս հայ իրականության մեջ լավագույն երգչուհիներից է, համենայն դեպս ինձ համար: Սակայն տհաճ է տեսնել, թե նա ինչպես է գովաբանում իշխանություններին, այն դեպքում, երբ երկիրը խայտառակ վիճակում է` ծայրահեղ աղքատություն, արտագաղթ.............
Հարգելի Շուշան, գրեթե մշտապես նշում եք, որ զարմանում եք, թե մարդկանց մեջ որտեղի՞ց այդքան չարություն և որ անգամ Ձեզ անձնապես են վիրավորում: Պատասխանը պարզ է՝ մարդիկ ատում են բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց դժբախտացնողների կողքն են կանգնում:
Խնդրում եմ Ձեզ, այլևս հրապարակավ հանդես մի եկեք ի պաշտպանություն իշխանությունների, ինձ տհաճ է, թե ինչպես է Ձեր նման, իրոք հիանալի երգչուհին դառնում մարդկանց աչքի փուշը: Մնացեք արվեստագետ, մնացեք մեր սիրելի Շուշանը, որին այդքան սիրում և գնահատում ենք:
Ես ինքս «Ժառանգություն» կուսակցության հետ կապ չունեմ, այլ ուղղակի հասարակ քաղաքացի եմ, որն իր երկրի համար ցավում է, ինչպես, համոզված եմ, Դուք նույնպես: