Այդ համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր սրումը ինչպես մերձեցման դեպքում, այս պարագայում էլ որևէ լավ բան չի խոստանում արդեն մեզ համար: Դա պատմությամբ է ապացուցված: Հայաստանը նոր իրավիճակում, որը շուտով կառաջանա, պետք է հմտորեն կարողանա մանևրել և գոնե չօգտագործվել ռուսների կողմից: