Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկածը՝ մասնավորապես Արցախյան հիմնախնդրի առումով, ոչ թե ելք է, ինչպես ներկայացնում են նրա երկրպագուները, այլ փակուղի։ Վստահ եմ՝ առաջին նախագահը յուրաքանչյուրիցս լավ գիտի հայոց պատմությունը, ուստի լավ պետք է սերտած լինի նաև այդ պատմության տված դասերը։ Մեր պատմության ընթացքում շատ ամոթալի էջեր են եղել, վերջին թարմ դեպքերից՝ Կարսի խայտառակ հանձնումը, Նախիջևանը կորցնելը։ Եթե այս մարդը լավ գիտի մեր պատմությունն իր սխալներով, ինչու՞ է դրդում մեզ նույն սխալը կրկնելու։ Երկու տարբերակ կարող է լինել՝ կա՛մ այս մարդը շատ միամիտ է՝ Ալիևին «ռացիոնալ» գործիչ համարելով, կա՛մ չար դիտավորություն ունի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/203285763411824?notif_t=close_friend_activity¬if_id=1482125059420149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել