Image result for azerbaijan israelԱդրբեջանա-իսրայելական հարաբերությունների մասով թուրքական մամուլը ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հանգամանքը՝ շեշտելով երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ու ռազմատեխնիկական ոլորտում մինչև օրս շուրջ 5 մլրդ դոլարի գործարքների մասին արված Ալիևի հայտարարությունը: Ակնհայտ է, որ Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցությանը խանդով է վերաբերում Անկարան, քանի որ Թուրքիա-Ադրբեջան սերտ ռազմական համագործակցության պայմաններում նույնիսկ՝ հատկապես վերջին տարիներին, Իսրայելը հսկայական առավելություններ ստացավ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունից ի տարբերություն Թուրքիայի և մի քանի անգամ ընդհանուր գումարային արժեքով գերազանցեց թուրք-ադրբեջանական նմանատիպ գործարքների ծավալը:
Իսլամական հայացքներով հայտնի թուրքական պարբերականներից մեկն էլ Բ. Նեթանյահույի՝ Ադրբեջան կատարած այցի կապակցությամբ նշել է «Սիոնիստական ռեժիմի» հետ Բաքվի սերտ համագործակցության և զարգացման միտումների մասին՝ նրբանկատորեն ի ցույց դնելով իսլամական համերաշխության տեսանկյունից Բաքվի՝ սիոնիզմի խամաճիկը վերածվելու «հարամությունը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել