Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ուրիշի փոխարեն գրանցվելու և քվեարկելու փաստը նկատել է պատգամավոր Tevan J. Poghosyan, որը տեղում բարձրացրել է հարցը: Ի պատասխան պատգամավորներ Թևան Պողոսյանի և Զարուհի Փոստանջյանի դիտարկումների՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը և նշել, որ թող պարզվի՝ ով է քվեարկել ուրիշի փոխարեն, ու էթիկայի հանձնաժողովը կզբաղվի այդ հարցով: Բնականաբար մենք չէինք կարող ականջալուր չլիներ մաեստրոյին և բնականաբար, թե պարզել և թե դիմում ենք ուղարկել Էթիկայի հանձնաժողով: Այս անգամ տեղում բռնվել են չորս պատգամավորներ ՀՀԿ-ականներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Արկադի Համբարձումյանը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.lalaian/posts/1273761336014999?notif_t=close_friend_activity¬if_id=1481967945345317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



