Image result for PoliticsՔաղաքական բորբոսնած դեմքերը վերադառնում են ընտրությունների նախաշեմին իրենց նույնքան հնացած ճառերով ու գործողություններով ընդդիմադիր դաշտն ապականելու և ընտրություններում հօգուտ իշխանությունների գործելու համար։
Նրանք, ովքեր արդեն հայտարարել են, որ վերադառնում կամ մտադրություն ունեն վերադառնալու, ինչու են անում դա հիմա՝ ընտրություններից առաջ, մի՞թե մեր երկրում այս ընթացքում տեղի չէին ունենում այլ գործընթացներ, կամ մի՞թե այս՝ իրենց «փրկիչների» տեղ դրածները չգիտեին, որ ժողովրդին իրենք պետք են ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ նաև շատ այլ կարևոր գործընթացներում։ Եվ վերջիվերջո, այս մարդիկ իսկապես կարծում են, թե իրենք այդքան հեղինակություն ունեն, որ կարողանան առանձին-առանձին պայքարել ՀՀԿ-ի դեմ։
Մեր քաղաքական դաշտի առողջացումը այսօր մեծապես կապվում է ընդդիմության վերակազմավորման հետ, իսկ այս հնացած դեմքերը, որոնք անհրաժեշտ պահին լքել են ժողովրդին, փակվել են իրենց ամրոցներում և նաև այս իշխանություններին աջակցել են ինչ-ինչ հարցերում, վերադառնում են այս գործընթացին խանգարելու համար։ Նոր կազմավորված ընդդիմադիր ուժերը ստիպված են լինելու պայքարել ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաև ժողովրդին շեղող այս ուժերի դեմ, որոնք ծառայում են ՀՀԿ-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել