Հետո էլ ասում են՝ մերը մարդ կուսակցություններ չեն: Արդեն ավելի քան 10 տարի ընտրություններում Բարգավաճ Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը եւ Հանրապետականը առաջնորդում են Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Տեր-Պետորսյանը եւ Սերժ Սարգսյանը: Իրականում էս կուսակցությունները հենց մարդ կուսակցության խորդանիշ են, որովհետեւ, եթե էս կուսակցությունների առաջնորդներին հանես, ամբողջ կուսակցությունը կփշրվի, տակը կմնա ընդամենը փշրանքը: Էս կուսակցությունները բացարձակապես միմյանցից չեն տարբերվում: էս կուսակցություններում չկա ներկուսակցական ժողովրդավարություն: Ինչ ասեց առաջնորդը, բոլորը միաձայն, առանց ծպտուն հանելու կծափահարեն ու կասեն՝ ճիշտ է: Ու էս կուսակցությունները, փաստորեն, նորից դոմինանտ են լինելու առաջիկա ընտրություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: