Ոչ մի դեպքում ընդունելի չէ լրագրողի վրա հարձակվելն ու նրան հայհոյելը միայն նրա համար, որ վերջինիս տված հարցերը պատգամավորի սրտով չեն եղել, բոլոր դեպքերում անընդունելի է այս բռնությունը, եթե լրագրողը պարզապես կատարում է իր մասնագիտական պարտականությունները։ Նախ՝ Ռուբեն Հակոբյանը տվեց-անցավ իր ՀՀԿ-ական գործընկերներին, ովքեր աջ ու ձախ հայհոյում և վիրավորում էին լրագրողներին։ Իմ կարծիքով՝ այս պահվածքի համար Ռուբեն Հակոբյանի առջև բացվեցին ՀՀԿ-ի դռները։
Իհարկե, պետք է դիտարկել նաև մյուս կողմը՝ ԱԺ պատերի տակ ինտրիգի հավիտենական փնտրտուքի մեջ գտնվող մի շարք լրագրողների, որ կոռեկտ, ոչ ինտելեկտուալ, լրագրողական և մարդկային էթիկային հակասող պահվածքը՝ մարդկանց հունից հանող հարցերով։ Որքա՞ն կարելի է թաղել հայկական լրագրությունը այս համատարած անգրագիտության, չստացված ինտրիգների մեջ, երբ այդ նույն դիտումները կարելի է ապահովել նաև նորմալ լրագրողական արտադրանքի միջոցով։ Լավ, չսովորեցի՞ք կարևորի մասին հարցեր տալ, չսովորեցի՞ք մի քիչ կոռեկտ լինել։
Ի՞նչ եք տեսախցիկներդ վերցնում ու վազում մականունավորների հետևից, ուզում եք ցույց տալ, որ ԱԺ-ում անգրագետներն են, մենք դա գիտենք, մի քանի անգամ ցույց եք տվել, տեսել ենք։
Այս գործելաոճով պահանջում եք, որ ձեզ պաշտոնյաները հարգեն ու հաշվի նստե՞ն։ Ախր ձեզնից շատերը այդ տգետ պաշտոնյաներից էլ տգետ են, որոնք չգիտեն նույնիսկ՝ ինչ է նշանակում լրագրությունը երկրի հասարակական-քաղաքական համակարգի առողջացմանը ծառայեցնելու մշակույթը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/199771543763246?notif_t=close_friend_activity¬if_id=1481187188480658
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել