Image result for Նաթանյահու ԲաքուԻսրայելի վարչապետ Նաթանյահուն օրերս այցելելու է Բաքու։ Թե՛ ադրբեջանական և թե՛ իսրայելական մամուլը մեծ ոգևորությամբ են գրում այս սպասվող իրադարձության մասին։ Առհասարակ պետք է ազնվություն ունենանք խոստովանելու, որ Ադրբեջանն աշխարահաքաղաքական անհամեմատ ավելի կարևոր սուբյեկտ է թե՛ Արևմուտքի և թե՛ ՌԴ-ի համար, քան Հայաստանն է։ Եվ սրա պատճառը միայն նավթն ու գազը չեն։ Բանն այն է, որ այս երկիրը իրենց տրված բարիքներն ու այլ առավելություններ կարողանում է շատ ճիշտ և գրագետ սակարկել իր արտաքին քաղաքականության մեջ, քանի որ մի բան է ուղղակի նավթ ու գազով հարուստ երկիր լինելը, մեկ այլ բան՝ այդ ռեսուրսները արտաքին քաղաքականույան մեջ ճիշտ օգտագերծելը։ Սակայն պետք է նշել նաև, որ առանց վերջինի առաջինը ոչ մի կերպ չի կարող հաջողություն բերել որևէ երկրի։
Պարզ է, որ ադրբեջանա-իսրայելական այս մտեմությունն ունի կոնկրետ, առարկայական փոխշահավետություն, այն է՝ սպառազինություն էներգակիրների դիմաց։ Այս հանդիպումով ենթադրվում է, որ կկնքվեն սպառազինության ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագրեր և այլն։ Իհարկե, Արդրբեջանը ներկա տնտեսական պայմաններում մի քանի անգամ կրճատեց իր ռազմական բյուջեն, և շատ զենքերի համար, որոնք պատվիրել է, չի կարողացել նախապես վճարել։ Բայց հենց խնդիրն այն է, որ կողմերը կարող են ուղղակի փոխանակվել հենց նավթով և զենքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել