Image result for Իրան-ՀՀԻրան-ՀՀ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության տեմպերը կակտիվանան

Իրանը հետաքրքրված է հայ-իրանական սահմանին նախատեսվող ազատ տնտեսական գոտու հիմնադրմամբ: Իրանական կողմը համագործակցության պատրաստակամություն է ցուցաբերել հիմնադրման ու հետագա գործունեությանը մասնակցելու հարցում։ Իրանական ընկերությունների համար կարևոր է համարվում ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալումը և այդ ճանապարհով ԵԱՏՄ տնտեսական շուկաներ մուտք գործելու հնարավորության ձեռքբերումը։

Այս և այլ հարցեր քննարկվել են օրերս Իրանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում: Հանձնաժողովի 14-րդ նիստի մասնակցելու նպատակով Հայաստանից Թեհրան են մեկնել տնտեսության տարբեր ոլորտի պաշտոնյաներ ու մասնագետներ, պատվիրակությունը գլխավորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Հարկ է առանձնացնել նաև Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության տեմպերն ակտիվացնելու և Հայաստանի վերականգնվող, մասնավորապես հողմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունների քննարկումը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև էներգետիկայի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և ապահովագրական համակարգի, կրթության, առևտրի, տարածաշրջանային համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել