Այս պայմաններում շատ բնական է, որ մի երկրորդ ուժ իրեն իրավունք է վերապահում միջամտել մեր ներքին գործերին, որովհետև քանի դեռ մեր ողջ պետական համակարգը կոռումպացված է և շարունակում է մեծ ախորժակով լափել արևմտյան դոնորների փողերը, այս կառույցները շարունակելու են միջամտել, ուղղություններ ցույց տալ մեզ։ Քանի դեռ մենք չգիտենք՝ ինչ է արդար ու անկաշառ դատական համակարգը, ինչ է ազատ մրցակցային տնտեսությունը կամ նորմալ կրթական համակարգը, մեզ անընդհատ խրատ են տալու, և գիտեք, ճիշտ էլ անելու են, քանի որ մենք ինքներս ենք ընտրել այսպիսի թույլ և համաշխարհային ամենատարբեր գործընթացներում անարժեք պետություն լինելու ճանապարհը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/199395233800877?notif_t=close_friend_activity¬if_id=1481085806205968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել