Բայց մինչ այդ ռուս-թուրքական համագործակցությունն անտանելի է դարձել նաև Սիրիայի համար, քանի որ Արևմուտքի կողմից սաստված Թուրքիան իր տարածաշրջանային նկրտումներն այժմ իրականացնում է ՌԴ-ի մեծ աջակցությամբ և թույլտվությամբ։ Փաստորեն՝ թուրքական զորքերը մտան Սիրիա Ասադին տապալելու նպատակով այն ժամանակ, երբ Սիրիայի կառավարական զորքերը բավականին հաջող և արդյունավետ մարտեր էին վարում իսլամիստների նկատմամբ։ Ի՞նչ է ստացվում, Արևմուտքին ահաբեկիչներին հովանավորելու մեջ մեղադրող ՌԴ-ն Թուրքիայի հետ կամ Թուրքիայի միջոցով խանգարում է այն ուժին՝ Ասադին, որը պայաքարում է այս նույն ահաբեկիչների դեմ։ Բայց սա դեռ սկիզբն է, ռուս-թուրքական մերձեցումը դեռ շատ չարիքների պատճառ կդառնա տարածաշրջանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել