Բայց այսօր, երբ այդ նուն Սփյուռքի մշակութային գործիչները որոշել են ակտիվ մասնակցություն ունենալ սպասվող ընտրություններին և դիտորդական առաքելություն իրականացնել, սոցցանցային «քարոզիչներն» անցել են գործի և ինչ-որ չհիմնավորված բան են փորձում փնտրել ու գտնել աշխարհահռչակ հայ մշակութային գործիչների արարքներ մեջ, և գիտե՞ք ինչու, քանի որ այս սոցցանցային քարոզիչները լավ գիտեն, որ մեր երկրում ընտրությունները կեղծվելու են հենց իրենց «գործատու», «պատվիրատու» իշխանությունների կողմից, և այս մարդիկ իրենց ընտրական նկրտումների դեմ են գործելու։ Բայց ինչ էլ չխոսեն իշխանական կերակրատաշտակից սնվողները, սա հիանալի նախաձեռնություն է, և Սփյուռքն առաջին անգամ գործուն մասնակցություն է ունենում Հայրենիքում ծավալվող գործընթացներին։ Այս նախաձեռնությունը լավ ազդակ է հենց Սփյուռքի մյուս ներկայացուցիչների համար, ովքեր միգուցե աստիճանաբար կդադարեն Հայրենիքն ասոցիացնել վերացական ինչ-որ հասկացության հետ և կհասկանան, որ դրա բարօրության համար պետք է նաև անմիջական մասնակցություն և պայքար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/199090607164673?notif_t=close_friend_activity¬if_id=1481000322563763
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել