Վարչապետն ու հնչող պրիմիտիվ հարցադրումները
Հայկական բարեգործական ընդհանուր միության 110 ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցուպատասխանը աշխուժացրել է հատկապես ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերին:
Եթե ինձ հնարավորություն տրվեր վարչապետին ուղղել հարցադրումներ, ես անկասկած ընդհանրական հարցեր չէի ուղղի կամ հարցեր, որոնք իմ նեղ անձնական շահերն են շոշափում, իսկ նման հարցեր հնչեցին՝ մի տեսակ նաև անհետաքրքիր դարձնելով հարցուպատասխանը:
Հնարավորությունը՝ հարց տալու վարչապետին, ամեն օր չի լինում, կարելի էր չպրիմիտիվացնել դրանք ու ժամանակն ավելի արդյունավետ դարձնել:
Փոքր երկիր, մեծ թվով հարցադրումներ, պլյուս վարչապետի պատրաստակամություն, սակայն իրավիճակին ոչ համահունչ հարցադրումներ:
Հ.Գ. Ի դեպ, իմ որոշ օգտատեր ընկերներ բավականին կարևոր, սուր հարցադրումներ էին հնչեցրել, ափսոս, դրանց հերթ չհասավ: