Image result for նիկոլ փաշինյանԷսօր նայեցի Աշոտյանի երեկվա հաղորդումը, որտեղ հյուր էին Նիկոլը, Վարդան Արամյանը ու Բոստանջյանը: Ժողովու՛րդ ջան, եթե չեք նայել, ապա փորձեմ նկարագրել մի նախադասությամբ. հաղորդման ամեն տասը րոպե մեկ Արմեն Աշոտյանը փորձում էր Նիկոլ Փաշինյանի «ձեռից տաներ» Արամյանին (10 րոպե մեկ Արամյանի բերնին տալիս էր), այլապես Նիկոլ Փաշինյանը հում-հում կուլ կտար ու ոչ թե ընդդիմադիր ստանդարտ տեքստերով, այլ խելքով ու ճշտով դեմը դնելով:
Անկեղծ եմ ասում՝ Արամյանը աչքերը կախել էր, ու ինձ թվումա՝ մի երկու հատ միկրոինսուլտ էր ստանում հետևյալ նախադասությունը լսելուց հետո. «Խոսքը տրվում է Նիկոլ Փաշինյանին»:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը բառերով մի լավ ծեծեծ Արամյանին, ու այսուհետ, երբ ֆինանսների նախարարը փորձի ինչ-որ բան համոզել հանրությանը ու խնդրի, որ իրա վրա հույսը դնեն, ապա կարող եք իրան տալ Եռանկյունի հաղորդման լինքը, ու նա մտքափոխ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել