Elq.am-ը գրում է.
Ամերիկացիներից շատերը ընդունում են, որ Դոնալդ Թրամփի նման նորընտիր նախագահ չի եղել նախկինում: «Ոչ ոք չգիտի իմ կարողության չափը»,- ասել է Թրամփը: Սակայն նրա ֆինանսական կարողության մասին 104 էջանոց փաստաթուղթը տալիս է որոշակի տեղեկություն: Նախագահի պաշտոնի համար թեկնածուները պարտավոր են քարոզարշավի ընթացքում ներկայացնել այդ փաստաթուղթը:
Սակայն օրենքում առկա մի փոքր բացը թույլ է տալիս նորընտիր նախագահին չհրապարակել նոր հարկային հայտարարագիր մինչև 2018 թվականը, իսկ առանց այդ հայտարարագրի, որը Դոնալդ Թրամփն այդպես էլ չի ներկայացրել, նրա կարողության մասին տեղեկությունը շատ ընդհանուր է: «Մենք լավ պատկերացում չունենք, թե ինչ կա այնտեղ»,-ասել է նախկինում Դաշնային ընտրական հանձնաժողովի խորհրդական Քեն Գրոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ