ԵՄ. Վրաստանի համար այցագրերի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքականությունիցAysor.am-ը գրում է.

Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման ժամկետը կախված չէ քաղաքական նկատառումներից, դա զուտ ընթացակարգային հարց է:  Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մաին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Ես չեմ կարող ձեզ ժամկետ ասել, որովհետև այժմ խորհրդարանը և ԵՄ-ի խորհուրդը պետք է ավարտեն ընթակարգը: Ես խոսում եմ ընթացակարգի, այլ ոչ թե որոշման ընդունման մասին, որովհետև ես համարում եմ, որ դա քաղաքական կամքի հարց չէ, դա Վրաստանի հետ կապված հարց չէ: Դա հարց է, որը կապված է Եվրամիության ներսում այցագրային ռեժիմի գործողության կասեցման մեխանիզմի վերաբերյալ որոշման ընդունման հետ»,- լրագրողներին ասել է Մոգերինին Վրաստանի և Եվրամիության ասոցիացման խորհրդի նիստից հետո:

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ այցագրերի չեղարկումը տեղի կունենա մոտ ժամանականերս, ընդ որում նա հավելել է, որ ստույգ ամսաթիվ նշել չի կարող:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել