Խաղողի քաղցու տեղափոխող ցիստեռնը շուռ է եկելYerkir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 2-ին, ժամը 15,18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մեղրի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. շրջվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի ցիստեռնը, որը տեղափոխում էր խաղողի քաղցու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-4 ավտոճանապարհի 15-կմ-ին շրջվել է «Զիլ» մակնիշի 26 OS 773 պետհամարանիշի ավտոմեքենաի ցիստեռնը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի արտահոսք: Տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել