President_Bashar_a_3453711bAraratnews.am-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) կազմի մեջ մտնող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար գեներալ Ռեսուլ Սենայիրադն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝  Բաշար Ասադի իշխանազրկման վերաբերյալ հայտարարությանը. հաղորդում է Ermenihaber-ը:

«Էրդողանը ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը»,- գեներալի խոսքերը մեջբերել է թուրքական Mynet լրատվամիջոցը՝ հղում անելով իրանական Tasnim լրատվական գործակալությանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժելու նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին տապալելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել