Image result for ԹրամփԽառը հայտարարությունների օրը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի տապալելու օտարերկրյա ռեժիմները։ Պուտինը հաստատել է, որ թույլ չի տալու երրորդ երկրներին որևէ պետության ներքին գործերին խառնվել և իշխանափոխություն իրականացնել։ Էրդողանը հաստատել է, որ Սիրիա է մտել Ասադին տապալելու համար։
Ստացվում է, որ Թուրքիան այլևս չունի ԱՄՆ աջակցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում և ունի Ռուսաստանի կոշտ ընդդիմությունը։ Եթե Ամերիկան և Ռուսաստանը իրենց հայտարարությունները վերջնական դիրքորոշում և կոնկրետ գործողություններ դարձնեն, ապա կայունացման գործընթացն աշխարհում սկսված է։ Իսկ ապակայունացնող միակ գործոնը մնում է մեր վաղեմի «բարեկամ» Թուրքիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել