Image result for կառավարությունՊետական կառավարման համակարգի ուռճացվածությունը՝ ի դեմս բարձրաստիճան պաշտոնյաների հարազատների, վաղուց նորություն չէ և ոչ էլ գաղտնիք: Այս կամ այն պետական գերատեսչությունում տիրող ազգ ու տակով, քավոր-սանիկով, «տքնաջան» աշխատողների «շնորհիվ» բազմաթիվ մասնագետներ դուրս են մնացել պետական ապարատից: Նոր կառավարությունն էլ, ֆինանսական խնդիրներից խեղդված, անցել է օպտիմալացման գործին. կրճատվում են ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, աշխատակիցներ: Գոծընթացը ողջունելի է, ավելին՝ ուշացած, բայց որտե՞ղ է երաշխիքը, որ այս անգամ ևս կլանային և կուսակցական կապեր չունեցող, փոքրամասնություն հանդիսացող մասնագետները չեն արժանանա նախորդների ճակատագրին, իսկ փոխարենը կառավարության նոր անդամները չեն ստեղծի իրենց կլանային համակարգերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել