Related image

Ս․թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել մինչև 1 ՄՎտ հզորությամբ կայաններից էլեկտրաէներգիան գնել մեկ կիլովատի դիմաց 42.6 դրամով: Սա շատ լավ նախադեպ է, որովհետև մյուս անգամ, երբ պայքարիստները սկսեն բանակի 1000 դրամից բողոքել կամ տրանսպորտի 100 դրամից, այս որոշումը չռփելու եմ դեմքներին: Սա, ըստ էության, նշանակում է, որ տարեկան Հայաստանից շարունակելու է 800 միլիոն դոլար դուրս գալ:

Պսևդո-քաղաքական պայքարիստները ժողովրդին մեղադրում են անհեռատես լինելու մեջ, թե բա՝ «5-10 հազար դրամով ծախում եք ձեր ձայնը, որ հետո քթներիցդ դրա տասնապատիկը կամ հարյուրապատիկը բերեն»: Հիմա այս 42.6 դրամը ամբողջ ազգի քթներից ա բերվելու տասնամյակներով:

Ո՛չ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ո՛չ սղաճը, ո՛չ ՀՆԱ-ի աճը այսօր այդքան կարևոր չեն, որքան այս մի սակագինը: Հենց այս սակագինն է երաշխավորելու, որ մենք ազգովի ծծենք տարբեր տրամաչափի գազի ու բենզինի խողովակներ: Հենց այս սակագինը, որի վերաբերյալ և ոչ մի քաղաքական կառույց դիրքորոշում չի հայտնել: Ո՞նց հայտնեն, խի՞ հայտնեն... Սա հո որդեկորույս մոր զգացմունքների վրա խաղալ չի, որ ամեն հիմար կարողանա անի: Սա կրթություն ա պահանջում, ինչ-որ ջանք, մինիմալ բանականություն: Հետո դիրքորոշում արտահայտեն, որ ի՞նչ է՜հ, բա, որ վաղը նույն Ռոսնեֆտը իրենց սկսի փող տալ...

Մյուս անգամ, երբ վարկը չկարողանաք փակել, հիշեք այս 42.6 դրամի մասին: Մյուս անգամ, երբ ձեր հարազատին բուժման փող պետք լինի, հիշեք այս 42.6 դրամի մասին: Մյուս անգամ, աշխատավարձ ուշացնեն, հիշեք այս 42.6 դրամի մասին: Երբ հերթական զինվորի շոր հագած երեխան զոհվի սահմանին, հիշեք այս 42.6 դրամի մասին: Մյուս անգամ, երբ ձեր դուռը թակեն և ինչ-որ կուսակցության բուկլետ տան, խնդրում եմ, աղաչում եմ, հիշեք այս 42.6 դրամի մասին և հարցրեք բուկլետ տվողին, թե նրա կուսակցությունը ինչ դիրքորոշում ուներ այս 42.6 դրամի մասին: Սաշիկը չի, պադավատը չի, մաքսայինն ու հարկայինը չեն, պրիմիտիվ գողությունը չի այլ հենց սա է, որ պետք է հիշել, հենց այս շատ ավելի բարդ և աննշան թվացող 42.6 դրամի «գողությունը»:

Մաթեմատիկան պարզ է՝

1 ՄՎտ-նոց կայանը արժի մոտ $1,200,000: Կայանը տարեկան կգեներացնի մոտ 1.7 ԳՎտ էներգիա, որը վաճառելով՝ կունենաք (1,700,000x42.6=72,420,000) $150,000: Այս հասույթից, հանելով մոտ 20%-ի ընթացիկ ծախսերը, կունենաք $120,000 մաքուր...ոտ շահույթ: Եթե շատ կոպիտ հաշվենք, ձեր ներդրումները ետ կբերեք տասը տարում, այսինքն՝ տարեկան 10%: Հիմա խնդրում եմ իմ տնտեսագետ ընկերներին ասել՝ քանի՞ հոգի պատրաստ կլինի Հայաստանում ներդնել 1 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ ոչ լիկվիդային ակտիվների մեջ՝ տարեկան 10%-ի ակնկալիքով: Մասնավորապես հաշվի առնելով, որ Հայաստանի ամենաքցիբ բանկը ավանդին ավելի շատ տոկոս ա տալիս, քեշ փող է՜, էն, որ երբ ուզես կարաս հանես:

Այնինչ 60 դրամ սակագնի դեպքում տարեկան եկամուտը կլիներ ներդրումների 14%-ը: Այս դեպքում կարելի էր ակնկալել, որ կզարգանար փոքր (մինչև 1ՄՎտ) կայանների ոլորտը: 70 դրամի դեպքում մարդիկ ամբողջ աշխարհից տուն-տեղ ծախելու էին ու գային Հայաստան արևային կայան դնելու համար, մեկն էլ ես: Ցավոք, Գազպրոմին դա պետք չէ, իրենց լրիվ ուրիշ բան է պետք... իրենց 42.6 է պետք:

Հ.Գ. Ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ի գնման սակագինը ասե՞մ, թե էսօր հանգիստ թողնեմ ձեր սրտանոթային համակարգը...

#եռաքայլ_տնտեսություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել