Artsakhpress.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ոստիկանը միշտ վայելել է մեր ժողովրդի հարգանքն իր անբասիր ու պատասխանատու աշխատանքով` ուղղված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների եւ իրավախախտումների նախականխմանը եւ կանխմանը, հանցագործությունների հայտնաբերմանը եւ բացահայտմանը:

Այդ բարդ ու դժվարին աշխատանքի հաջող իրականացման,  առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման գրավականն, անշուշտ, բարձր արհեստավարժությունն է եւ մարդկային ու բարոյական որակները, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:

Պետությունն իր հերթին այսուհետ էլ կանի հնարավորը ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ` մշտական ուշադրության կենտրոնում պահելով համակարգի առջեւ ծառացած խնդիրները:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում հաջողություններ ձեր պատասխանատու ծառայության մեջ, խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել