«Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ։ Մեր նորանկախ պետականության կտավը հյուսված է վստահության թելերով։ Ամրացրե՛ք այդ թելերն ու բազմապատկեք դրանք։ Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժի։ Ձեր հանդեպ վստահությամբ կամրջե՛ք անվստահության կղզյակները»։ Նախագահ Ս. Սարգսյանի` իր կուսակիցներին ուղղված ուղենիշերից այս մեկում առաջադրված հրամայականը, թերևս, կարևորագույն մարտահրավերներից է, որ ծառացել է մեր հասարակության առջև` անվստահության մթնոլորտը իշխանության և հասարակության, հասարակության տարբեր շերտերի ու հատվածների միջև, և դրան հասնելու համար մեծ պատասխանատվություն և բեռ է ընկնում պետական կառավարման, կուսակցական համակարգում գործող յուրաքանչյուր դերակատարի վրա: Կուսակցական գործունեությունը պատասխանատվության մեծ չափաբաժին ունի, որը մեր իրականության մեջ ըստ պատշաճի չի արժևորվել ու գիտակցվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: