Ուսանողական խորհրդի նախագահների մի մասի հետ հաց եմ կիսել, ընկերություն եմ արել եւ անում եմ, դրա համար էլ, հաշվի առնելով այդ հանգամանքը, անվանական մի 2 «քաղցր» խոսք չեմ ասի: Տղերք, իշխանությանը հաճոյանալու ձեր անձնազոհությունը չի գնահատվելու, ավելին՝ ապագայում դուք դառնալու եք քավության նոխազ, սթափվեք եւ ձեր պարտականությունները նորմալ կատարեք: Դա չի նշանակում, որ դասադուլ գոռացողներին պտի ասեք՝ էստի համեցեք, բայց, եթե իրոք ցանկանում եք պայքարել դասադուլի դեմ, ապա դա արեք ձեր հեղինակության միջոցով (եթե իհարկե ձեր խելքի պատճառով այն չեք կորցրել), այլ ոչ թե բռիավարի՝ ուսանողների մի հատվածին հանելով մյուսի դեմ: Իբր ի՞նչ, ուզում եք ցույց տալ, որ ձեր հետեւում նույնպես ուսանողներ կան կանգնած, բայց միայն միամիտը կհավատա այն վարկածին, որ հակադասադուլիստները ինքնաբուխ են հավաքվել, եւ դուք նրանց չեք ուղղորդել: Տղերք, ուշքի եկեք, հիշեք, որ կյանքում երբեք պաշտոնը, փողը անունից եւ հեղինակությունից թանկ չի կարող լինել եւ վերջնական մի խայտառակեք ձեզ: Կյանքը շարունակվելու է, այնպես արեք, որ այս ցույցերից հետո նույնպես դուք կարողանաք նայել ձեր համալսարանի՝ ընդդիմության համակիր ուսանողների աչքերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել