Աչքովս ընկավ, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տան լուսանկարներն են հրապարակել նրա ընկերները՝ վերջինիս «պաշտպանելու» դղյակներում ապրելու վերաբերյալ մեկնաբանություններից:
Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ՝ ով է ՊՆ խոսնակին դղյակում ապրելու մեջ մեղադրել, բայց կարծում եմ, որ դաշտում որոշ ուժեր փորձում են իրենց խորը խնդիրները թաքցնել առավել փոքր կալիբրի պաշտոնյաների վրա ցեխ շպրտելով:
Ազնվորեն, ՊՆ խոսնակին իմացա ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև բոլորս այդ օրերին նրա էջին հետևում էինք: Նրա մասին կարծիք չեմ էլ կարող հայտնել, բայց, համենայդեպս, նա իմ մոտ դղյակում ապրող ու միլիոններ աշխատողի տպավորություն չի թողել:
Կրկնում եմ՝ սկսել եմ կասկածել, որ «մեծ շնաձկները» սկսել են տարբեր մանր-մունր թեմաներով, իսկ ավելի շուտ՝ «մուտիլովկաներով» շեղել հանրությանը սեփական հանցանքներից: