Իմունիտետը թուլացնող հինգ ամենաանսպասելի գործոններըԳաղտնիք չէ, որ մեր սովորություններով ու նախասիրություններով մենք կարող ենք խթանել իմունիտետի աշխատանքը, բայց և կարող ենք անել հակառակը:

Անգլիացի գիտնականները կազմել են անսովոր ու ոչ այնքան հայտնի այն գործոնների ցուցակը, որոնք իջեցնում են իմունային համակարգի աշխատանքի ակտիվությունը:

Շատ շաքարավազ

Եթե կարճ ժամանակահատվածում ուտենք 100 գրամ շաքարավազ (4 ճաշի գդալ), օրինակ, թեյի սեղանի շուրջ՝ զանազան քաղցրավենիքի ու անուշեղենների հետ միասին կամ էլ խմենք մեկ լիտր Կոլա, մեր օրգանիզմը երեք անգամ ավելի խոցելի կդառնա վարակների նկատմամբ:

Քիչ ջուր

Օրվա ընթացքում ջրի քիչ օգտագործումը զգալիորեն իջեցնում է օրգանիզմի ֆունկցիոնալ հատկությունները: Օրվա ընթացքում ջրի պահանջ յուրաքանչյուրս ենք զգում, սակայն քչերս ենք, որ դրան լուրջ ուշադրություն ենք դարձնում: Բացի այդ էլ՝ ոչ բոլորն են հաշվի առնում, որ ջրից բացի այլ ըմպելիքները (թեյ, սուրճ և այլն) չեն լրացնում օրգանիզմին անհրաժեշտ հեղուկի պաշարը, այլ ընդհակառակը՝ ջրազրկում են օրգանիզմը:

«Չոր քիթ»

Եթե ձեր քթից հոսում է, կամ այն, ընդհակառակը, փակ է, ապա կարելի է ասել, որ դուք ավելի լավ եք պաշտպանված մրսածության հետևանքով առաջացող հիվանդություններից, քան այն դեպքում, երբ քթի լորձաթաղանթը չորացած է: Քթի խցանված լինելը կարելի է բացատրել օրգանիզմի՝ մանրէների դեմ պաշտպանական ռեակցիայով:

Սթրես

Ժպիտը իսկապես պաշտպանում է մեզ մի շարք հիվանդություններից, ինչը չի կարելի ասել բացասական զգացմունքների մասին: Ինչքան շատ ենք նյարդայնանում, բարկանում ու անհանգստանում, այնքան վնասում ենք մեր օրգանիզմի պաշպանվածությունը: Սթրեսի հորմոնները ճնշում են իմունային համակարգի հյուսվածքների ակտիվությունը:

Ոչ բավարար քուն

Ավելորդ քաշը, սրտային հիվանդությունները, մշտական մրսածությունը կարող են լինել քնի անբավարարության հետևանք: Քնի ընթացքում իմունիտետը վերականգնում է օրվա ընթացքում վարակներից ու մանրէնեից պաշտպանող պաշարները: Այն դեպքում, երբ մարդն ունենում է ոչ լիարժեք քուն, ապա իմունիտետի համար չափազանց քիչ ժամանակ է մնում  վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել