
Գեղեցիկ է հնչում, այնպես չէ՞: Բայց հարց է առաջանում՝ այդ ինպե՞ս է Հայաստանը դառնալու տարածաշրջանային գիտակրթական կենտրոն, եթե տեսանելի ապագայում այստեղ «Արևմտյան Ադրբեջանն» է ծնունդ առնելու: Մի կողմից՝ երկիրն Աննան քանդում է, մյուս կողմից, փաստորեն, ցանկանում է, որ ինչ-որ մեկը հավատա, թե նպատակ ունի՝ Հայաստանը «քվանտային գիգանտ» դարձնելու:
Այս ամենն արվում է «աչքակապոցիի» համար: Աննան ուզում է միամիտներին խաբել՝ կարծելով, թե կարող է հանրության ուշադրությունը կարևորից շեղել: Իսկ ո՞րն է կարևորն Աննայի համար, իհարկե, Հայաստանը Ֆինլանդիայի վերածելը, ուղղակի մի տարբերությամբ՝ կովկասյան Ֆինլանդիան լինելու է թուրքիայինն ու «արևմտաադրբեջանցիների» համար:
Այնպես որ՝ չարժե ոգևորվել Հայաստանի քվանտային ապագայի մասին պատմող տխմարություններով. ապագա գոյություն չունի այնքան ժամանակ, քանի դեռ Աննան է այն կերտում մեզ համար
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4320
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել