Եթե մեր նախկին ընդդիմադիրները 20 տարի շարունակ խոսում էին իշխանության գալուց հետո գործող իշխանությանը դատելու մասին, Րաֆֆին գործում է մահատմագանդիական ոճով, որը, կարծում եմ, անակնկալ էր իշխանության համար: Պատմությունը ցույց է տվել, որ «Գանդիների» դեմ ուժի կիրառումը բերում է իշխանության պարտությանը, եւ դրանից խուսափելու համար գործող իշխանությունը նախ պետք է փնտրի եւ գտնի ժողովրդի 37%-անոց լուռ եւ արհամարհական դժգոհության իրական պատճառները եւ գնա ոչ իմիտացիոն բարեփոխումների, այլապես վաղը «Գանդիի» փոխարեն իշխանությունից ծայրահեղ դժգոհ ժողովրդին կարող են առաջնորդել «Տրոցկիները» եւ «Լենինները», եւ նման սցենարը ողբերգական հետեւանքներ կունենա թե՛ պետության եւ թե՛ իշխանության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել