Հենց փոքրիկը լույս աշխարհ է գալիս, ծնողները միանգամից սկսում են մտածել ու երազել՝ ինչպիսի՞ն նա կմեծանա, ի՞նչ բնավորություն կունենա և, առհասարակ, ի՞նչ մարդ կդառնա:

Աստղագետները գտնում են, որ անգամ երեխայի ծնվելու ժամն է ունենում իր ազդեցությունը երեխայի անհատականության հետագա ձևավորման վրա: Մասնագետները օրը բաժանում են 12 մասերի, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է չինական օրացույցի որևէ կենդանու:

 23:00-ից 1:00-ը համարվում է «առնետի ժամ». այս ժամին ծնված երեխաները խելացի ու շրջահայաց են:

1:00-ից 3:00-ը – «ցլի ժամ»: Այս ժամանակահատվածում ծնված երեխաները հանգիստ են և զուսպ, սակայն կարող են բռնկվել, եթե հասնի դրան:

3:00-ից 5:00 – «վագրի ժամ». այս ժամանակահատվածում ծնված մարդիկ շռայլ ու սիրառատ են: Նրանք նաև համբերատար են, իսկ հարմար պահի դեպքում հաստատակամ ու համարձակ են:

5:00-ից 7:00 – «կատվի ժամ». այս ժամին ծնվածները առանձնանում են արդարամտությամբ, բարությամբ ու շնորհակալ լինելու հրաշալի կարողությամբ:

 7:00-ից 9:00 – «վիշապի ժամ»։ Նրանց, ովքեր այս ժամանակահատվածում են ծնվում, աստղաբանները համարձակ ու ուժեղ էակներ են համարում: Այս ժամերին ծնվածները նաև հրաշալի տնտեսող են ու կարողանում են խնայողություններ անել:

9:00-ից 11:00 – «օձի ժամ». այն երեխային օժտում է իմաստնությամբ ու  հիանալի մտավոր ունակություններով:

11:00-ից 13:00 – «ձիու ժամ». այս ժամերին ծնված մարդիկ շարժուն են, էներգիայով լեցուն և ունեն պայծառ միտք:

13:00-ից 15:00 – «այծի ժամ». այս ժամերին ծնված երեխաները առանձնանում են համբերատարությամբ ու արդարամտությամբ:

15:00-ից 17:00 – «կապիկի ժամ». այս ժամին ծնվածները թեթև ու կենսուրախ մարդիկ են, որոնք նախաձեռնող են ու կազմակերպված:

17:00-ից 19:00 – «աքլորի ժամ». այս ժամերին ծնվածները կազմակերպված են, ճշտապահ ու վճռական:

19:00-ից 21:00 – «շան ժամ». նրանք կարգապահ են, ազնիվ, ընկերասեր:

21:00-ից 23:00 – «վարազի ժամ». այս ժամանակահատվածում ծնվածները համարձակ են, համբերատար ու ազնիվ:  

 Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել