«…յան»-ով վերջացող ազգանուններ ունեցող, բայց ազգության ու ազգային արժեհամակարգի առկայությունն ակնհայտորեն բացակայող երեք հատ անձնավորություններ իրենց բողոքը Հայաստանի նկատմամբ արտահայտելու լավագույն ամբիոնը երկար փնտրտուքներից հետո գտել են Բաքվում:
Դրանք են՝ Վահան Մարտիրոսյան, Վահե Ավետյան և Սյուզան Ջաղինյան: Առաջին երկուսի մասին շատ է խոսվել, իսկ ահա այս երրորդը՝ նախկինում դատապարտված Սյուզան Ջաղինյանը իրեն հայտարարել է հայտնի լրագրող, Բաքվում հանդես է եկել մամլո ասուլիսով ու ջանք, եռանդ ու բառամթերք չի խնայել վարկաբեկելու ու անվանարկելու հայաստանյան իշխանություններին՝ հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ և այլն, և այլն...
Ազգի դավաճան, դավաճանություն, քստմնելի արարածների հոգու վաճառվածություն և նմանատիպ այլ ձևակերպումներով եթե բնորոշվեն այս կենդանակերպերը, ոչ մեկ չի մեղադրի հայրենասեր յուրաքանչյուր հայի:
Հայը առաջին հերթին ասոցիացվում է որպես քրիստոնյա, ապա՝ հայրենասեր: Այս տիպի դրսևորումները միգուցե բազմազգ երկրներում նորմալ են դիտվում, սակայն Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա հարաբերությունների ֆոնին նման դրսևորումները դավաճանություն են: Դավաճանությունը նման իրավիճակում ու առհասարակ պետք է արժանանա հասարակական պարսավանքի, մերժման ու խայտառակության ու ոչ թե կոնկրետ այդ անձով պայմանավորված, այլ նրան զսպող ու բաց թողող բոլոր ագենտները ևս ներառած:
Ինչպես ասում են, հերոսների առակայությունը չի բացառում դավաճան խավարասերների գոյությունը:
Ի դեպ, Սյուզան Ջաղինյանը նշել է, որ վերադառնալու է Հայաստան...