Նոյեմբերի 9-ին ԵՄ-ի կողմից հրապարակվելու է Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ հերթական տարեկան զեկույցը, որն ամենախիստն ու քննադատականն է լինելու մինչ օրս հրապարակվածների շարքում: Չնայած դեռ մի քանի օր կա, բայց արդեն որոշ մանրամասներ հայտնի են դարձել մամուլին: Ըստ այդմ` այս տարվա զեկույցում խիստ քննադատության են ենթարկվում Թուրքիայում հատկապես իրավաքաղաքական ոլորտում գրանցվող հետընթացն ու բռնատիրական գործընթացները` անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում իշխանությունների կամայական գործողությունները, ազատ մամուլի ոչնչացումը, արդարադատության ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդարներն ու բռնությունների աճը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: