Image result for ընտրությունՀայաստանում կա «ընտրությունից առաջ» ժամանակ, «ընտրության» ժամանակ և «ընտրությունից հետո» ժամանակ: Սրանք բոլորվին տարբեր ժամանակներ են՝ իրենց օրակարգերով, կյանքի ռիթմերով, տրամադրություններով ու տրամաբանությամբ, բովանդակությամբ ու ձևով:

«Ընտրությունից առաջ» ժամանակը ժողովրդին սիրաշահելու, դուր գալու, խոստումների, կենացների, հանուն ժողովրդի կյանքն ու քսակը տալու ժամանակն է: Սա ՔԱՐԵՐԸ ՑԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է:

«Ընտրության» ժամանակը առաջին ու երրորդ ժամանակներն իրար կապող օղակն է: Հենց այս ժամանակ է կենսագործվում, միս ու արյուն ստանում այն ամենը, ինչ արվել էր նախորդ՝ «ընտրությունից առաջ» ժամանակում: Սա ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է:

«Ընտրությունից հետո» ժամանակը լրիվ տարբերվում է նախորդ երկու ժամանակներից, փոխվում է ընտրող-ժողովրդի հանդեպ վերաբերմունքը, ցանված, ծախսված փողերն ու միջոցները ետ բերելու գործողություններ են ընթանում, այդ թվում՝ ապրանքների ու ծառայությունների թանկացման միջոցով: Սա ժողովրդի վրա ՔԱՐԵՐ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է:

Այս երեք ժամանակների մասին կարդացեք «Ասպարեզի» վաղվա համարում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել