Կառավարման համակարգի բարեփոխումը կարևոր խնդիր է Հայաստանի համար: Պետական մարմինների բազմաթիվ գործառույթներ իրականացվում են բարդ ընթացակարգով: Հաճախ շատ փոքր նշանակության հարցի լուծման համար քաղաքացին կամ տնտեսվարող սուբյեկտը հայտնվում է բյուրոկրատական քաշքշուկի մեջ:
Նույնը վերաբերում է նաև կառավարության կողմից ընդունված որոշումներին: Հասարակ հարցին լուծում տալու համար այն կարող է հասնել մինչև կառավարության նիստի օրակարգ: Օրինակ՝ գերատեսչություններից մեկին հեռախոս տրամադրելու համար հարցը լուծում է ստանում կառավարության նիստում: Այս ամենը էապես բարդացնում է պետական մարմիների աշխատանքը:
Պետական համակարգի գործունեության էֆեկտիվությունը ապահովելու համար պետք է գերատեսչություններին տրամադրել ոչ էական նշանակություն ունեցող խնդիրների լուծման լիազորություններ: Վարչապետը այս ուղղությամբ արդեն հանձնարարականներ է տվել նախարարություններին և գերատեսչություններին: Նրանք պետք է առաջարկներ ներկայացնեն, թե որ որոշումները և գործառույթները պետք է կատարվեն նախարարության մակարդակով և չտեղափոխվեն կառավարություն: