Image result for economyՉափելի ցուցանիշներ դեսպանատների համար

Ներկայիս գլոբալ աշխարհում ցանկացած երկրի քաղաքական առաջնահերթություններից է միջազգային փոխշահավետ հարաբերությունների կառուցումը: Այս խնդիրը մեր երկրում հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքն ու հարևան երկրների հետ հարաբերությունները:

Իհարկե, այս ոլորտում շատ կարևոր են դիվանագիտական հարաբերությունները, բայց եկեք չմոռանանք տնտեսական կապերի մասին: Մեր և ցանկացած երկրի զարգացման և տնտեսական ակտիվության համար մեծ դեր ունեն օտարերկրյա ներդրումները, որոնք նաև կապված են երկրների միջև դիվանագիտական հարաբերություններով: Այս ոլորտի վրա բնականաբար մեծ ազդեցություն ունեն դեսպանատները՝ դեսպանների գլխավորությամբ, ովքեր ներկայացնում են մեր երկիրը ամբողջ աշխարհին, ուստի կատարված աշխատանքների համար գնահատման ցուացանիշներ հաստատելիս առաջին հերթին այն պետք է վերաբերի դեսպանատներին:

Այս հարցը համակարգելու նպատակով վարչապետը հանձնարարական է հղել ԱԳՆ-ին՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետևյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առևտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի և մեր երկրի միջև, ինչը թույլ կտա տեսնել առկա թերացումները և քայլեր ձեռնարկել դրանք ուղղելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել