Խաղի հավասար կանոններ՝ բոլորի համար
Վերջին օրերին ՀՀ-ում ամենաքննարկվող թեմաներից էր կառավարության ներկայացրած ծրագիրը: Քննարկումներն ավելի ակտիվացան վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օրերս տված հարցազրույցից հետո:
Ներկայացրած ծրագրում մեծ տեղ է հատկացված նաև ներդրումային բաց միջավայրի ստեղծման խնդրին՝ այն համարելով առաջնային մեր երկրի համար: Այս մասին խոսել է նաև գործադիրի ղեկավարը հարցազրույցի ժամանակ: Ըստ Կարեն Կարապետյանի` այս հարցում մեծ դեր է ունենալու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որը պետք է հանդես գա որպես բիզնեսի շահերի պաշտպան:
Ըստ վարչապետի՝ տարբերակում չի լինելու՝ ներդրողները սփյուռքի մեր հայրենակիցներն են, թե օտարերկրացիներ: Բոլորի համար գործելու են խաղի նույն կանոնները:
Իհարկե, այս ամենի մասին լսելը հաճելի է, սակայն առավել կարևոր և սպասելի են արդյունքները, որոնք, հուսանք, չեն ուշանա: