Շատ խոսվեց կառավարության նոր ծրագրի մասին: ԱԺ արտահերթից հետո մամուլում, բնականաբար, արձագանքների պակաս չկար: Այսօր էլ արդեն ՀՀ վարչապետի` կառավարությունում տված հարցազրույցից հետո նոր արձագանքներ ու մեկնաբանություններ ենք տեսնում:
Ընդհանուր առմամբ՝ հետաքրքիր է այն, որ նոր ձևավորված կառավարության տարբեր ներկայացուցիչների և, մասնավորապես, վարչապետի տարբեր հարցազրույցներում ընդհանուր գաղափարական առանցք է նկատվում: Կան պարզ, հստակ ձևակերպված սկզբունքներ:
Այդ սկզբունքներից մեկն էլ պրագմատիզմի վրա հիմնված դատողություններն ու գործողություններն են:
Հարցազրույցի ընթացքում վարչապետն ինքն ասաց, որ ծրագիրը պատրաստելիս չեն հիմնվել կենացների ու խոստումների վրա: Փորձ է արվել մաքսիմալ պրագմատիկ ու ռացիոնալ ձևով նշել իրականացվելիք քայլերը:
Հուսանք, որ նոր կառավարության շուրջ առաջացած անկնկալիքները ժամանակի ընթացքում կարդարացվեն: Ճիշտ է` կարճաժամկետում հնարավոր չէ հրաշքներ գործել, այդուհանդերձ, միտումները քիչ անց հնարավոր կլինի գնահատել: