Անկեղծության և «ծանր քաշերի» կառավարություն
Վերջին օրերին բնական է, որ կառավարության ծրագիրը քաղաքական-հասարակական դաշտի ուշադրության կենտրոնում էր: Սպասվածի պես տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին:
Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա այս ամենի մեջ: Այնուամենայնիվ, կառավարության այս ծրագիրն ու, առհասարակ, կառավարության շուրջ առաջացած մթնոլորտն ունիկալ է:
Նախ՝ առաջին դեպքն է, երբ գործող կառավարությունն այսքան անկեղծ խոստովանում է պետության առաջ կանգնած լուրջ խնդիրների մասին և պատասխանատվություն է վերցնում բարձրացնելու ծանրագույն քաշ:
Բացի այդ՝ հանրությունն իր հերթին լուրջ սպասելիքներ ունի: Այս կառավարության նկատմամբ հավատի մեծ պաշար կա: Մարդիկ տրամադրված արդյունքի են սպասում:
Ցավոք, կարճաժամկետում նման մասշտաբի հարցերը չեն լուծվում: Ամեն դեպքում կարճաժամկետում էլ կարելի է գործելաոճից եզրակացություններ անել: Անշնորհակալ աշխատանքով չզբաղվենք և դեռևս կանխատեսումներ չանենք, հուսանք, որ սառույցը տեղից շարժվել է: