Image result for կառավարության ծրագիրԱԺ-ում կայացած քննարկումից հետո քվեարկության արդյունքում ընդունվեց կառավարության ծրագիրը: Քննարկման ժամանակ պատգամավորները հնչեցրին իրենց տեսակետները և դիտարկումները կառավարության ծրագրում տեղ գտած դրույթների շուրջ: Պատգամավորներին հետաքրքրող հիմնական հարցն այն էր, թե ինչու կոնկրետ թվային տվյալներ արտացոլված չեն ծրագրում: Նրանց հետաքրքրում էր, թե ինչն է պատճառը, որ Կառավարությունը խուսափել է կոնկրետ թվային չափումներով արձանագրում կատարել ծրագրում:

Պատգամավորներին հուզող այս հարցի պատասխանն իր ելույթում ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կատարել երկրում ստեղծված իրավիճակի ախտորոշում, իսկ առանց ախտորոշում կատարելու ծրագրում եթե ցուցանիշներ նշվեին, ապա դրանց իրականացմանը ոչ մեկ չէր հավատա: «Մենք մեր հիվանդությունների ախտորոշման կարիք ունենք»,- նշել է վարչապետը:

Փաստորեն՝ կառավարությունը առաջին հերթին երկրում իրավիճակը բարեփոխելու նպատակով ախտորոշում կատարելու խնդիր է իր առջև դրել, որից էլ կախված է լինելու ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը և ուղղությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել