Image result for կառավարությունԵրբ առաջին անգամ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կախարդական փայտիկ չունի, բոլորս միանգամից հիշեցինք, որ կախարդական փայտիկ չունենալու հանգամանքն իրենց խոսքում նախորդ վարչապետները ևս հիշատակել էին:

Իրականում կախարդական փայտիկը գտնված է, ճիշտ է, այն միանգամից բոլոր հարցերի պատասխանը չի տալիս, բոլոր խնդիրները չի լուծում, սակայն պետք էլ չի, ամեն ինչ պետք է աստիճանաբար անել:

Նոր կառավարությունը վատ տեմպ չի վերցրել և կադրային փոփոխություններով, կառավարման համակարգը ճկուն, մոբիլ դարձնելու ճանապարհով, վաղուց իրենց լուծումները պահանջող մեծ ու փոքր խնդիրների լուծմամբ գնում է առաջ:
Ամեն դեպքում հանրության մոտ արդեն մեկ ամիս է՝ լավատեսությունը պահպանվում է, ինչը մեր դեպքում վատ չէ, դա նվազագույնը նշանակում է, որ կառավարությունը ի սկզբանե չի ձախողվել և ինքնամաքրման, ինքնակարգավորման ճիշտ ճանապարհ է ընտրել:

Մնում է, որ նոր կառավարությունը «ռելսերից չընկնի» ու իր նորմալ հունով ընթանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել