Ծրագրում գիտակրթական ոլորտում առաջադրված խնդիրները թեև ձևակերպված են բավական հակիրճ, սակայն բուհական և հետբուհական կրթության ու գիտահետազոտական ոլորտներին վերաբերող մի քանի թիրախային կետեր կան, որոնք վերաբերում են բուհ-գիտահետազոտական հաստատություններ կապերին և թիրախավորված կիրառական, գիտահետազոտական ֆինանսավորմանը:
Անշուշտ, կարևոր է քայլեր կատարել ոչ միայն բուհ-գիտահետազոտական կազմակերպություն կապերի հաստատման ու զարգացման, այլ նաև բուհական համակարգում հետազոտական բաղադրիչների մեծացման ու ընդլայնման ուղղությամբ: Բուհական հաստատությունները, համալսարանները, մեր իրականության մեջ մեծ մասամբ կտրված են լինում հետազոտական բաղադրիչից կամ թերի են լինում, իսկ վաղուց արդեն զարգացած երկրներում բուհերը, բացի ուսումնակրթականից, նաև հետազոտական կարևոր կենտրոններ են: Չնայած մեզանում արդեն այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են, սակայն աստիճանաբար պետք է անցնել հետազոտահեն կրթությանը, կրթության ու գիտության սերտաճմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել