Վերջին օրերին բոլորի ուշադրության կենտրոնում էր Կառավարության նոր ծրագիրը: Հատկապես այսօր, երբ ԱԺ-ում վարչապետն անձամբ էր պատասխանում պատգամավորներին հուզող հարցերին, թեման դարձավ առավել թրենդային:
Հատկապես ուշագրավ էր այն, որ վարչապետի շուրթերով հայտարարվեց Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերջնական վերացման մասին:
Մասնավորապես վարչապետն ասել է, որ 2017 թվականին Կառավարությունը վերջնականապես կվերացնի 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքները։ Նրա խոսքով՝ կառավարությունը կշարունակի աղետի գոտու վերականգնման աշխատանքները, իսկ 2017 թվականին Գյումրիում ամբողջովին կավարտվի շինարարության ու բնակարանների բաշխման ծրագիրը։
Խոսակցությունների այն ֆոնին, թե կառավարությունը գործնական քայլերի չի անցնում, կարելի է ընդգծել սա շատ հստակ հայտարարություն է, որն իրոք լրջագույն խնդիր է ՀՀ-ի համար: