Կառավարության ծրագիրը սպասվածից ավելի բուռն քննարկան առարկա է դարձել: Ծրագրում տեղ գտած բաժիններով առանձնացված են այն ոլորտները, որոնց շրջանակում կառավարությունը նպատակներ է սահմանել դրանք իրականություն դարձնելու համար: Ելնելով նրանից, որ երկրի բարդ տնտեսական իրադրությունը քաղաքացիներին հուզող հիմնական խնդիրն է կառավարության ծրագրի տնտեսական բլոկը հատուկ ուշադրության է արժանանում: Ծրագրի տնտեսական բաժնում ներառված են այն նպատակները, որոնք թույլ կտան հասնել կայուն տնտեսական աճի և ընդհանուր տնտեսական զարգացման ապահովմանը:
Հանրության համար հետաքրքրական է, որ ծրագրում տնտեսական աճի որևէ կանխատեսում, կամ կոնկրետ թիվ ներկայացված չէ: Քաղաքացիներից շատերի համար ընկալելի չէ, թե ինչու տնտեսական աճի ցուցանիշ չի տրվում: Պատճառն այն է, որ կառավարության ծրագիրը նախատեսված է վեց ամսվա ժամանակահատվածի համար: Եթե կառավարության ծրագիրը ընդգրկում է մինչև 2017թ-ը ընկած ժամանակաշրջանը, ապա դրա վերաբերյալ ցուցանիշները հրապարակելը չէր կարող լինել իրատեսական, քանի որ կառավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը տնտեսության վրա իր ազդեցությունը կարող է ունենալ միայն մի քանի ամիս հետո: